Շահումյանը Արցախի Հանրապետության շրջան է, որն ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան մասը։ Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքն անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։