Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը:
Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:
Սևանա լճի հայելու բացարձակ բարձրությունը մոտ 1897մ է, առավելագույն խորությունը՝ 80մ, մակերեսը՝ 1260ք.կմ, երկարությունը՝ 70կմ, առավելագույն լայնությունը՝ 55կմ, ծավալը՝ 58 մլրդ.խ.մ: Լճի մակերեսին, ջրի միջին ջերմաստիճանը ամռանը լինում է 18°-23°: Ձմռանը Սևանը մասամբ սառցակալում է: