Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հնարապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ: